Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռուսաստանի վերաբերմունքը փոխվե՞լ է Ղարաբաղի խնդրի նկատմամբ

Ռուսաստանի վերաբերմունքը փոխվե՞լ է Ղարաբաղի խնդրի նկատմամբ
08.05.2009 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈ ԿՈՎԿԱՍԻ ԴԱՐԱՎՈՐ ԿԱՄԻԿԱՁԵՆ ՉԷ՞
Այն, որ Ռուսաստանը մշտապես և հատկապես Հարավային Կովկասում առաջնորդվում է «սապոգային» հոգեբանությամբ, նորություն չէ: Քաղաքական նուրբ տեխնոլոգիաների Ռուսաստանը երբեք չի տիրապետել, չի էլ ցանկացել տիրապետել. «в сoртире замочим»-ը պոզայով նա միշտ էլ ավելիին է հասել:
Վրաստանում` ՆԱՏՕ-ի զորավարժություններից վայրկյաններ առաջ տեղի ունեցած բանակային мятеж ևս մեկ անգամ դեպ «ներս» նայելու առիթ էր: Չնայած հանգամանքին, որ «խնդրո» առնչությամբ կարծիքները կիսվում են, այդ թվում և` արևմտյան փորձագետների ու առաջատար լրատվամիջոցների. նրանց մի մասը կարծում է, որ Ռուսաստանի մատն էր խառը վրացական բանակային «բունտի» հարցում, մյուս մասը, որ դա Միխոյի հերթական «օյինբազություններից» էր: Ինչն ամենևին էլ էական չէ: Ռուսաստանը կարող էր «դա» անել, այլ բան է` իրեն պետք էր այդ «սարտիրը», թե` ոչ:
Պարզապես հարևան հանրապետությունում տեղի ունեցող «անցքերն» առիթ էին բազմաթիվ անհայտների առաջ կանգնած Հայաստանի համար նայելու-վերանայելու ոչ միայն նախորդ դարի այս նույն ժամանակահատվածի պատմությունը, այլև մեկ տարի առաջ տեղի ունեցածը:
Փաստորեն, 2008-ի փետրվարի նախագահական ընտրություններին Ռուսաստանը գրեթե թավշյա տարբերակ էր «նախընտրել» մեզ համար. ոչ թե բանակի ինչ-որ զորամիավորում էր հանել «բունտի», այլ երկրապահին, իսկ առավել ստույգ` Մանվել Գրիգորյանին «կախել էր» Հայաստանի գլխին, ու այդպես «համակարգչորեն կախված»` շաբաթներ շարունակ լարված էր պահում իրավիճակը, մինչև սեփական գեներալ Երմոլովը «հասնի» Մյասնիկյանի արձանի մոտ:
ՈՒ հիմա հարցնում եք, թե ինչո՛ւ Հայաստանը հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելո՞ւց:
Հայաստանը հո Կովկասի դարավոր կամիկաձեն չէ՞, որ կանգնի ու Հայաստան ժամանած ռուսական արտաքին հետախուզության շեֆ Ֆրադկովին ասի` «մեկ է` գնալ տեմ այդ զորավարժություններին»:
Իսկ հրաժարումը, որին անհամբեր սպասում էր մայր-Ռուսաստանը, նշանակում էր, որ Հայաստանը, ապրիլի 24-ին Օբամային փրկօղակ նետելուց հետո, կրկին փոխում է «արտաքին քաղաքական կուրսը» (ինչպես կասեին դաշնակցականները), (իսկ նկատեցի՞ք Իսրայելի խորհրդարանն ինչ արագությամբ հրաժարվեց Մեծ եղեռնի հարցը քննարկելուց): Այս անգամ էլ «փրկօղակ» նետելով Ռուսաստանին, իսկ առավել ստույգ` պարոն Ֆրադկովին, որի իրավանախորդից` պարոն Ստեպաշինից ժամանակ առաջ «պարգևատրում» էր ստացել Սերժ Սարգսյանը: Չխորանանք:
Մի խոսքով, ՆԱՏՕ-ական զորավարժություններից Հայաստանի հրաժարումն ինքնին նշանակում էր, որ Պրահայում մայիսի յոթի հանդիպմանը ևս լուրջ ակնկալիք արևմտյան հանրությունը, ի դեմս Հիլըրիի և Օբամայի (նաև` հուրախություն ողջ աշխարհի, որ երկուսի դեպքում էլ չհաստատվեցին կասկածները խոզագրիպին վերաբերող) պետք չէր ունենալ:
Այո՛, որևէ լուրջ պայմանավորվածություն այնտեղ չէր կարող կայանալ Ալիևի և Սարգսյանի միջև: Այս անգամ ևս: «Որքան էլ դյութես, օ՜ Շամիրամ»: Նկատի ունենք Հիլըրիին, որ ողջ աշխարհը թողել մի կողմ, օր ու գիշեր զանգում-հանդիպում է մեր հայ տղամարդկանց (էնտեղ էլ, մեղմ ասած, տիկին Մեդվեդևան էր ժամանել Հայաստան. այս այցին մենք առաջիկայում դեռ կանդրադառնանք, ընդ որում` Օբամայի` Հայաստան «սպասվող» այցին զուգահեռ. դե, չէ՛, մի ընկեք, կա նման նախնական պայմանավորվածություն):
Այսպիսով, Ալիևն ու Սարգսյանը պայմանավորվածության չեն գա ոչ միայն Պրահայում, այլև Սանկտ Պետերբուրգում, որքան էլ շատերը պնդեն, թե Ռուսաստանին այս փուլում ձեռք է տալիս ղարաբաղյան խնդրի մասնակի լուծումը, ասենք` երկու-երեք շրջանների վերադարձը, որպեսզի Ռուսաստանը կարողանա անշրջելի դարձնել Օսիայի և Աբխազիայի անջատման-ճանաչման փաստը: Դրան գումարած` Վրաստանի մեկուսացման հարցը:
Եվ ընդհանրապես, այս փուլում ամենաէականն այն էր, որ Ռուսաստանի վերաբերմունքը, այո, փոխվել էր Ղարաբաղի խնդրի նկատմամբ. և Ռուսաստանը, որ մինչ այս արել է ամեն ինչ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը որևէ կերպ չլուծվի, այժմ կողմ է խնդրի մասնակի, դիվանագիտորեն ձևակերպած` կիսալուծմանը:
Բայց քանի որ ոչ միայն կյանքում, այլև քաղաքականության մեջ կիսահղի չեն լինում, և իմիտացիոն այդ շարժը վաղ թե ուշ պայթում է` փուչիկային թեթևություն պարգևելով բոլորին, Ռուսաստանը, ինչպես երևում է նրա` «սարտիրային» հերթական պոզաներից, առանձնապես հակված չէ, որ այս անգամ ևս խնդիրը լուծվի, որովհետև դեռ չի ստացել այն գինը, որն ակնկալում է Ղարաբաղի, իսկ առավել ստույգ` մի քանի շրջանների վերադարձով:
Ռուսաստանին նույնիսկ «չի հրապուրում» հեռանկարը, որ այդ քայլով Օսիայում և Աբխազիայում ձեռք բերած «ագրեսոր» անվանումը «Ղարաբաղյան խաղաղարար» ջանքերով կլվանար, «կպուպուշանար», ձեռք կբերեր հարցեր լուծողի և ոչ թե «սարտիրներում» ոչ քաղաքակիրթ գործողություններ անողի համբավ:
Ռուսաստանի մտքում մի ուրիշ բան էլ կա. նա մեխ է խրում Հիլըրիի կանացի ողջ ջանքերի մեջ (հասկացաք` մեր տղամարդկանց հաշվով. ոնց որ շա՜տ է խանդում), իսկ եթե լուրջ, ապա այս ողջ խաղում կոնֆիգուրացիաները հետևյալք են. ԱՄՆ-ը ցանկանում է արագ, ինտենսիվ լուծել դեպ Աֆղանստան բեռներ-զորքեր տեղափոխելու ուղիների հարցը, դրա համար նրան վիզ պետք են հայ-թուրքական նորմալ հարաբերություններ: Մտքում պահեք էներգետիկ շահերը ևս. Հարավային Կովկասում ազդեցության գոտիները:
Թուրքիան, որ փորձում է ունենալ իսլամական աշխարհի հետ «օպեկունի» ու տարածաշրջանային հեգեմոնի մունդիրը, նույնպես ուզում է բացել հայ-թուրքական սահմանը, կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները։ Ամա՜. Ադրբեջանն ասում է` չլսեմ, չիմանամ, յոլդաշ. «վատ կիլի»:
ՈՒ հիմա` Հիլըրին, որ էն օրը հիվանդ էր (քիչ է մնում մտածես, թե նա մի օրով «խոզագրիպ», իսկ իրականում` ալերգիա էր «ընկել», որ տեսնի` հայերը մասնակցո՞ւմ են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թե՞ ոչ, ինքը խոստանա՞ «Հազարամյակները» տալ հայերին, թե՞ ոչ), հա՜, և ուրեմն` Հիլըրին Թուրքիայի հետ ուզում է այնպես անել, որ գոնե ղարաբաղյան հարցը զուգահեռ գնա հայ-թուրքական սահմանի բացմանը, որպեսզի հա՛մ գայլերը, հա՛մ ոչխարները, հա՛մ գառնուկները և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ (ո՛չ, նկատի չունենք հրեուհի տիկին Մեդվեդևային. խոսք է` ասում ենք) գոհ մնան այս մեծ խաղից:
Ռուսաստանն ասում է` «նետ», Հիլըրի, «իլիլ չի»...
Գեոքաղաքական զարգացումներն այս պահին թողնենք բրգանան, հաջորդ նյութում ամբողջացնելու ակնկալիքով, մի «էրկու րոպեով» մտնենք ներքաղաքական դաշտ, ասելու, որ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ և հատկապես մարտի մեկի հանձնաժողովի ու փաստահավաք խմբի «ֆոնին», որքան էլ տարօրինակ է, չի բացառվում ձեռք բերի... նույնքան գեոպոլիտիկ նշանակություն:
«И ежу понятно», չէ՞, որ Հայկ Հարությունյանն էն օրը հենց էնպես ասպարեզ չնետեց «շտաբ» բառը: Հա, պարզ է. այդ քայլում կար նաև ինքնապաշտպանական սուբլիմացիա. ներքին գործերի նախարարների ճակատագիրն է մեզանում այդպիսին:
Եվ ուրեմն` Հայկ Հարությունյանը, ինչպես իր երբեմնի անմիջական ղեկավար Վանոն, չցանկացավ քավության նոխազ դառնալ, և «հարկավորներին» զգուշացրեց` ինքը չի պատրաստվում ամեն բան վերցնել իր վրա (ասում են` ենթակաները միշտ էլ իրենց ենթագիտակցությունում կրում են իրենց ղեկավարներին, մանավանդ եթե ղեկավարներն անհատականություններ են եղել, և իրենց գիտակցական ողջ կյանքում փորձում են նմանվել նրանց` նույնորեն կրկնելով այն, ինչ արել են ղեկավարները. սա հոգեբանական, ոչ` չասացինք` էզոտերիկ ընդհանուր սկզբունք է) և ուրեմն` Հ.Հ.-ն ասաց` շտաբ եղել է, որտեղ` չասաց, հետն էլ բոլոր շտաբականների անունները մոռացել էր, բայց երբ ժամանակը գա, ինքը կպայծառանա` հիշելով ամենն ու ամենքին:
Հասկանալի չէ՞, որ շտաբի էպիկրիզը արձանագրած փաստաթղթերը, որոնց մասին պարոն Հարությունյանը նույնպես «նամիկատ» արեց, նախագահականում չեն: Հաստատ: Եթե` ե՛ն, ապա «կտեղափոխեն». ի դեպ, նախորդ օրը մեր հարցմանն ի պատասխան, նախագահականից ասացին` մինչև օրվա վերջ իրենք իրավաբանորեն կպատասխանեն այդ խնդրին, բայց... դեռ պատասխան չկա:
Բոլոր դեպքերում, պետք է «հայտնաբերել»` որտեղ են այդ փաստաթղթերը: Աստված գիտի` «որ սև սարում, որ անտառում», ում փալասի տակ, կամ` ում «վերանդայում» կգտնվեն դրանք:
Այնուհանդերձ, տրամաբանական է, որ դրանք գտնվեն ԱԱԾ-ի «արխիվներում»: Դե, գոնե «քոփիները»: Պարոն Նիկոյանը կարող է շատ երկար ժամանակ հարցումների վրա չկորցնել` նախագահականին, ՊՆ-ին, ոստիկանությանը նման հարցումներ ուղղելով: Պետք է ուղիղ դիմել պարոն Գորիկ Հակոբյանին:
Ասում են` նա էլ է այն ուժայիններից, ովքեր դժգոհ են հայաստանյան արտաքին քաղաքական գծի (ըստ դաշնակցականների) փոփոխությունից և Հայաստանի` ռուսական գրկից իջնելուց:
Չնայած ՆԱՏՕ-ին նախորդ օրը «ոչ» ասելով, ռուս «բարինի» սիրտը քիչ մը մեղմացած կլինի, ու մեր ուժայինները հնարավոր է նույնպես «սլուժեբնի» մեղմացումներ կրած լինեն:
Բայց, բոլոր դեպքերում, ոնց երևում է` այս խմորները դեռ շատ ջուր են քաշելու: Սա` «ա»:
բ) Հայկ Հարությունյանին մարտի մեկի հանձնաժողով կանչելը նախադեպ էր այն առումով, որ մնացած ուժայինները (անկանոն շարժումների դեպքում), այդ թվում և` Քոչարյանը, նույնպես կկանչվեն, էլ չենք ասում, որ գեոպոլիտիկ ինչ-ինչ զարգացումների պայմաններում նույնիսկ կարող են «ընտրվել»:
գ) «И ежу понятно», թե ինչքան ոչ պրոֆեսիոնալ գործեց նույն ԱԱԾ-ի համակարգը նախագահական ողջ ընտրությունների ընթացքում, ու թե հիշենք հենց քարոզարշավի «ստարտին», ինչպես սպորտային «կուրտկա» հագած Լևոն Տեր-Պետրոսյանը «легкой джазовой походкой» հաղթական մուտք գործեց ԱԱԾ-ի մեկուսարան, այնտեղից հանելով իր կողմնակիցներին ու... այդպե՜ս շարունակ:
Ըստ ամենայնի, սույն կառույցի դերակատարությունը կարևորվում է նաև Երևանի ավագանու` հետընտրական իրավիճակի առումով ևս. չի բացառվում, որ այս անգամ էլ տարածաշրջանում` Հայաստանում, պաշտոնական Երևանում, հետաքրքրություններ հետապնդող արտաքաղաքական ուժերը փորձեն Մյասնիկյանի արձանի մոտ «հավաքվել»` տեսնելու` ինչ կարող են անել նժարն իրենց կողմը թեքելու համար:
Նկատե՞լ եք` «մյուս կողմում» շատ բավարար է. էնտեղ` Ամերիկայից էլ վերադարձել է Նաիրի Բադալյանը, և իրեն հանիրավի մեղադրելու համար պատրաստվում է դատարաններ դիմել, խոսել, ասել... 27-ի հաշվով:
Հիշենք, որ Լիտվինենկոն (ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցը, որը Լոնդոնում ռուսական նույն ծառայությունների կողմից թունավորվեց, մահացավ) ասել էր, որ 27-ը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները...
Ընդ որում, լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ այս ընթացքում էլի շատ մարդիկ, «փաստեր» դուրս կգան «ջրի երես»... քանի դեռ տարածաշրջանի «հաշվով» չեն բարիշել ԱՄՆ-ը, Ռուսաստանը: Թուրքիան էլ:
Բա՜։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2772

Մեկնաբանություններ